Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սև ջուրը գնում է Բաքու, ժողովրդին հեկտարի համար 100000 դրամ են ուզում»

Մարզեր
deport

Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Բագրատ Եփրեմյանը միայն այս տարի է, որ չի մեկնել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի։ Անցյալ տարի նրան հենց սահմանային անցակետում «դեպորտ» են արել՝ առանց որևէ պատճառի։ «Էդ նոր օրենքները մահանա են, դա մեր կառավարության գաղտնիքն է ամեն բան մեզ չեն ասում», - պարզաբանում է Դալար գյուղի բնակիչը։ Նա չի հավատում այն փաստին, թե իբրև 1500 մարդու արտաքսել են Ռուսաստանից.«Մենք խոպանչիներս՝ 70 տոկոսը իրար ճանաչում ենք, ըտենց բան չկա, մեր կառավարությանը ձեռ չի տալիս, որ մեր բանվոր ուժը գնա Ռուսաստան աշխատի, իրան ձեռ ա տալիս, որ մենք ստեղ էժան գնով աշխատենք» , - նշում է 65- ամյա դալարիկցին։ Հայրենի գյուղում անգործ մնացած Բագրատ Եփրեմյանի միակ զբաղմունքը մնացել է նարդու զառ գլորելը։ Նա դժգոհում է, որ գյուղում չի կարողանում հողագործությամբ զբաղվել ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Դալարիկում ամռանը ոռոգման ջուրը սուղ է և գյուղացին չի կարողանում հող մշակել և հոգալ իր ապրուստը։ Բագրատ Եփրեմյանի դիտարմամբ՝ եթե կառավարությունը կարողանա նպատակային օգտագործել ջրային ռեսուրսը, գյուղացին նման խնդրի առաջ չի կանգնի. «Սև ջուրը էթում լցվում է Արաքս ու գնում ա Բաքու, իսկ ժողովրդին հեկտարի համար 100000 դրամ են ուզում», - ասում է նա։ Հանրապետությունում մարտ ամսին գրանցված ցրտահարությունից տուժել  են նաև Բագրատ Եփրեմյանի 12 ծիրանենիները։ Կառավարությունից փոխօգնություն չի ստացել, իսկ դրա մասին խոսակցություններն անհիմն է համարում.«Ո՞վ ա բերելու իմ ծիրանի փողը տալու, դրանք բոլորը խաբեբայություն է», - բողոքում է Դալար գյուղի բնակիչը։