Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահին

Պաշտոնական
malta

Մալթայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը (նստավայրը` Հռոմ) իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո Պրեկային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Մալթայի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին` հավաստիացնելով, որ Մալթայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարագացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տարբեր, այդ թվում` տնտեսության, խորհրդարանական դիվանագիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության զարգացման ու ամրապնդման համար: