Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի նկատմամբ. Փաստինֆո

Հասարակություն
27.06.40

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Հունիսի 2-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Դանակահարությունից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե երիտասարդին դնակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը։ Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա որոշ տեղեկությունների համաձայն՝ դրա համար հիմք է ծառայել Azatutyun.am կայքի հրապարակումն այն մաին, թե Երևանի փոխոստիկանապետը միջադեպի մասնակիցներից մեկի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի հետ փորձել է համաձայնության գալ և իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում