A
A
Գյուղմթերքի բարձր գներն արհեստածին են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇուկայում գյուղմթերքի գների բարձրացումը «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հկ նախագահ Կարեն Չիլինգարյանը արհեստածին է համարում։ Նրա խոսքով՝ եթե մեր երկրում որևէ ապրանք քիչ է լինում, գները սովորաբար ուռճացվում են. «Առիթից օգտվում են որոշ տնտեսվարող սուբյեկտներ և արհեստական դեֆիցիտ են ստեղծում»,- ասաց Կարեն Չիլինգարյանը։ «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հկ նախագահի կանխատեսմամբ՝ հնարավոր է նաև որոշ ժամանակ հետո գնանկում լինի։