Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես զարմանում եմ, թե ինչի մայիսից չեն սկսել քերթել մեր կաշին » (տեսանյութ)

Տնտեսություն
uKuEJm8P8Hs

«Թանկացումները և պետական թալանը շարունակվելու է այնքան , մինչև երկիրը դատարկվի»,- կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի թանկացման համար ոչ մի հիմք չկա. «Ոչ մի փաստարկ հիմնավորված չէ, ես զարմանում եմ, թե ինչի մայիսից չեն սկսել քերթել մեր կաշին »: Անդրադառնալով ոչ իշխանական քառյակի հայտարարությանը, նա նշեց. «Քառյակը իր 12 պահանջներով այդ քաղաքական յալանչիներից ու բոմժերից պահանջում է կանգնեցնել պետական թալանը:Այսպես շարունակվել չի կարող»: «Հայելի» ակումբ հրավիրված մյուս տնտեսագետը՝ Թաթուլ Մանասերյանն ավելի լավատես է. «Պետք է վերջ տանք օտարերկրյա ներդրումներին և խթանենք ներքին ներդրումները: Մինչև այս ապաշնորհ կառավարում է եղել տնտեսության բնագավառում, ես հավատում եմ, որ նոր վարչապետը կգտնի առավել օպտիմալ լուծման եղանակներ»։