Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համագործակցություն 5 բուհերի միջև (տեսանյութ)

Հասարակություն
timthumb.php_1

Այսօր ԵՊՀ-ում 5 բուհեր կնքեցին «Համագործակցության հուշագիր» «Technology and science dynamics» ՍՊԸ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ապագա մասնագետներին հնարավորություն է տալիս աշխատանքային պրակտիկա անցնել վերոհիշյալ ընկերությունում։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորում է համագործակցությունը. «Գործարար աշխարհը, եթե ուզում է, որ տնտեսությունը լինի գիտելիքահեն, պիտի անպայման համագործակցի համալսարանների հետ, իսկ համալսարանը, որպեսզի ունենա որակյալ ուսուցում, պետք է համագործակցի գործարար աշխարհի հետ, քանի որ առանց այդ համագործակցության որակյալ ուսում ապահովել այսօրվա պայմաններում հնարավոր չէ», -ասաց ԵՊՀ ռեկտորը։ Նշենք, որ «Համագործակցության հուշագիրը» կնքվեց ԵՊՀ-ի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Հայաստանի Ֆրանսիական բարձրագույն ինժեներական համալսարանի, Ճարտարագիտական համալսարանի միջև։ Հետագայում կավելանա ևս մեկ բուհ։