Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավոր Քոենաուերը սեմինարներ կանցկացնի

Հասարակություն
amn1

Ս.թ. հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը: Այցի ընթացքում դատավոր Քոենաուերը կմասնակցի Հայաստանի դատավորների, իրավագիտության ուսանողների ու երիտասարդ շրջանավարտների համար կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Դատախազական կարողությունների զարգացման, աջակցության և ուսուցումների միջազգային գրասենյակի հովանու ներքո: Նա նաև նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի իրավագիտական համայնքի մի շարք անդամների հետ: Այցը պայմանավորված է Հայաստանի կառավարությանը ժողովրդավարական հաշվետվողականության ու իրավունքի գերակայության ասպարեզներում աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությամբ: ԱՄՆ դեսպանատուն