Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն ո՞ր միության հետ է համատեղելի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Renault-Henry1

Ինչպե՞ս կարողանալ ի նպաստ ՀՀ արտաքին հարաբերությունների օգտագործել եղած իրավիճակը եւ համատեղել ԵՄ-ն եւ ՄՄ-ն: Այսօր ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպմանը այս հարցադրումն առաջ քաշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտաքին եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ըստ նրա՝ աշխարհագրական դիրքից դատելով՝ ՀՀ-ն վարում է այն դիվանագիտությունը, որը համապատասխանում է իր պատմությանը. «Դա այն է՝ մի կողմից ապահովել պետության եւ ազգի ապահովությունը, մյուս կողմից՝ ապահովել ժողովրդավարական-տնտեսական զարգացումը: Սա էլ ՀՀ-ին դրդեց կայացնելու երկու որոշում՝ առաջինը միանալ ՄՄ-ին, որը Եվրասիական միության սիրտն է եւ վերահաստատել ու խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, որի հետ միտում ունի ասոցացվելու, եւ այն եւս մեկ անգամ հաստատվեց Վիլնյուսյան գագաթաժողովում»: Դեսպանի համոզմամբ՝ այս կրկնակի որոշումը լիովին տեղավորվում է ՀՀ դիվանագիտության մեջ, որը բազմիցս հաստատվել է թե նախկին, թե ներկա Կառավարությունների մակարդակով՝ ոչ թե կամ-կամ, այլ եւ-եւ քաղաքականություն: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դիրքորոշմանն այս հարցում, ապա ըստ Անրի Ռենոյի, այն հստակ է, որը եւս մեկ անգամ հաստատել է Ֆրանսիայի նախագահը ՀՀ կատարած այցի ժամանակ. «Պետք է ՀՀ-ի համար դիֆերենցված տարբերակ մշակվի, որ ՀՀ-ին հնարավորություն ընձեռվի ասոցացվել ԵՄ-ին: Նախագահը կոչ արեց կրկնել մի բանաձեւ, որը հնարավորություն պետք է ընձեռի ՀՀ-ին ասոցացվելու ԵՄ-ին, քանի որ ՀՀ-ն խորապես եվրոպական երկիր է՝ իր պատմությամբ, մշակույթով ու արժեհամակարգով, ինչպես նաեւ՝ իր ժողովրդի կամքով, որը ՀՀ-ն անընդմեջ ի հայտ է բերում»: