Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ թեժ գծին. մայրը ծեծում է երեխաներին

Հասարակություն
548904a6603fc5f9dd78240c61ce1a1a

Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին: Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խորը սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին: Նկատի ունենալով, որ երեխաների հայրը մահացել է՝ տատիկը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրել է աջակցել երեխաներից երկուսի խնամակալությունը ստանձնելու հարցում: Պաշտպանի ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում տատիկը ստանձնել է երկու երեխայի խնամակալությունը: Մյուս երեխային, ով 2 տարեկան է, փորձ է արվում տեղավորել գիշերօթիկ մանկապարտեզում: Երեխաների մոր նկատմամբ հարուցել է քրեական գործ, որն այժմ ընթացքի մեջ է: Պաշտպանի աշխատակազմ