A
A
Արշավորդները չեն կարողանում իջնել եկեղեցուց
Հունիսի 17-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ մի խումբ արշավորդներ բարձրացել են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Սբ. Սպիտակավոր» եկեղեցի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել կունգ ամենագնացը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ