Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառահատում՝ Դիլիջանի ազգային պարկից

Հասարակություն
poor-little-trees2

Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սենիկ Գ.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 7-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 4 բոխի և տեղափոխել իր տան բակ: Պատճառված վնասի չափը պարզվում է: Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Կատարվում է հետաքննություն: