A
A
Աֆրիկյանների տան ապամոնտաժումն սկսվել է. ակտիվիստ է բերման ենթարկվել (տեսանյութ)

Աֆրիկյանների հուշարձան-տան ապամոնտաժումն արդեն մեկ ժամից ավելի է՝ սկսվել է։ Բանվորները շենքի վրա աշխատում են։
Քիչ առաջ բերման է ենթարկվել ակտիվիստ Սոնա Ասատրյանը, ով փորձել է պոկել պաստառները։ Նրա ձեռքից առգրավվել է դանակ, որով նա պատռում էր պաստառները։
Նրան տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։
Հուշարձան-շենքի մոտ ակտիվիստների թիվը գնալով ավելանում է։