Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզում: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.19-ին, մարվել` 11.24-ին: Թիվ 120 մանկապարտեզում գտնվող Հայ Ավետարանչական եկեղեցուն պատկանող բարեգործական ճաշարանում այրվել է 2 գազօջախ, խոհանոցի պատից 1 քմ հատված և մասամբ՝ պահարանը (0.5 քմ):