Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ պետի տեղակալի պատիժը չխստացվեց. Փաստինֆո

Հասարակություն
13.06.10

Վերաքննիչ դատարանը մերժել է մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատապարտված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալի` Դավիթ Մուրադյանի նկատմամբ ավելի խիստ պատիժ նշանակելու վերաբերյալ՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը` պահանջելով բեկանել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Մուրադյանը դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, և նշանակել ավելի խիստ պատիժ: Մեղադրանքի համաձայն՝ միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Արտակ Հակոբյանից Դ.Մուրադյանը պահանջել և անձամբ` որպես կաշառք, նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ավելին՝ այստեղ