Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարությանը կտրամադրվի շուրջ 62 մլն դրամ

Տնտեսություն
sergo1

Գյուղատնտեսության նախարարությանը անտառների վերականգնման համար այս տարի 2014թ-ի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից կհատկացվի 61 մլն 969 հազ. դրամ։ Այս որոշումը այսօր կայացվեց գործադիրի նիստի ժամանակ։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ տրամադրվող գումարով կվերականգնվեն «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում 31 հեկտար, «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար, «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար, «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածք։