A
A
«Դեմ եմ» -ը հասավ կառավարություն (տեսանյութ)
«Դեմ եմ» շարժման անդամներն այս պահին կառավարության շենքի մոտ են: Ինչպես հայտնում է «Ա1+»-ի լրագրողը, նրանց մոտեցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բայց «Դեմ եմ» նախաձեռնության անդամները շարունակեցին թմբկահարել՝ այդ կերպ ցույց տալով , որ վարչապետի հետ խոսելիք չունեն:
Նրանք, առանց Հովիկ Աբրահամյանի հետ խոսելու, շարունակեցին երթը՝ մինչ այդ գետնին նետելով իրենց պաստառները: Հովիկ Աբրահամյանը կառավարության շենք մտավ այդ պաստառները տրորելով: Իսկ դրանց վրա ոչ այլ ինչ էին, քան նախարարների լուսանկարները:
