Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր կարողությունների մասին պատկերացում էլ չունենք» (տեսանյութ)

Տնտեսություն
55dbb503357447ea2fc807aaa10d668c

Հայաստանի տնտեսության վիճակը պարզապես ամոթալի է՝ կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Տնտեսագետը, վերլուծելով մեր երկրի տնտեսական պոտենցիալը, եզրահանգել է, որ տարիներ շարունակ այն ունեցել է հակասական զարգացումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց. «Սրանք կառավարության հետ չեն պայմանավորված, սրանք պայմանավորված են նախ օբյեկտիվ գործոններով արտերկրից, բայց ավելի շատ՝ մեզնից: Պետք է սթափ գնահատել իրավիճակը»: Այդուհանդերձ, տնտեսագետը փորձում է լավատես լինել, նրա կարծիքով՝ 2015թ. տարեկան կտրվածքով Հայաստանի տնտեսությունը կապահովի երկնիշ թիվ։ «Այդ կարողությունները մենք ունենք, այն ոչ միայն չի օգտագործվում, այլ դրա մասին մենք պատկերացում չունենք,- ասաց նա՝ հավելելով, որ տնտեսական աճ ապահովելու համար հարկավոր է իրականացնել մի շարք գործողություններ։-Ձևավորել խառը ներդրումային համակարգը պետության և մասնավոր հատվածի համար, որը կբարձրացնի իշխանության հանդեպ վստահությունը: Բացի այդ, շատ կարևոր եմ համարում երիտասարդության շրջանում գործազրկության կրճատումը՝ նոր աշխատատեղերի վերաբացմամբ, դա կարող է նվազեցնել արտագաղթը»։