Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն ռեստորանային համալիրի մոտ

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Հունիսի 10-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով` սպանել է 1975 թ. ծնված Էթերի Աղաբաբյանին: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն