«Գտել են, որ պետք է նկատողություն տան, ուրեմն ճիշտ են տվել». Տնօրենը՝ իր մասին
Ծնողի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի համար Երևանի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանը նկատողություն է ստացել։ Այս մասին « Ա1+»-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ «Թեժ գծով ահազանգ էր ստացվել, որ ծնողին կոպիտ վերաբերմունք են ցույց տվել, ապացուցվել է իրողությունը։ Մանկապարտեզի տնօրենն էլ նկատողություն է ստացել», - տեղեկացրեց Գևորգյանը։ «Ա1+»-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանից։ Տնօրենը չվիճարկեց նկատողությունը, այլ հարցերի էլ չցանկացավ պատասխանել. «Գտել են, որ պետք է նկատողություն տան, ուրեմն ճիշտ են տվել», - ասաց թիվ 63 մանկապարտեզի տնօրենը։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն՝ կարգապահական տույժ: