Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կփոխվի՞ պատգամավորի փեսայի խափանման միջոցը

Հասարակություն
vernisaj1

Օրենքը հնարավորություն է տալիս փոխել ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը։ «Նման միջնորդությամբ նրանք հանդես չեն եկել, եւ եթե նախաքննական մարմինը զգա, որ սխալ քրեաիրավական որակում է տվել, կարող է փոփոխվել, կամ տեսնի, որ կալանքի տակ պահելու հիմքերը չկան, վերացնի»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ Գոռ Առաքելյանը կալանավորվել է մայիսի 17-ին Վերնիսաժի հարեւանությամբ հնչեցրած կրակոցների դեպքի առիթով։ Արդյունքում 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Նախաքննական մարմնից դեռ չեն տեղեկացել՝ տուժող կողմը բողոք ունի՞, թե՝ ոչ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։