Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն՝ անձրև և ամպրոպ

Հասարակություն
9e44711479db9687ab7a84a688981cbc

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը զգուշացնում է. Հունիսի 3-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում հնարավոր են ինտենսիվ և տևական անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ: Հանրապետության տարածքում՝ 02.06arm Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 5-7 աստիճանով, 5-7-ին նույնքան կբարձրանա: Երևանում` 02.06.2014arm Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: