Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի գավաթը կվիճարկեն բասկետբոլիստները

Սպորտ
sport-basketbol

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց այս տարվա գավաթը կվիճարկեն Երեւանի «Ինժեներն» ու «Յունիոնը»։ Ինչպես տեղեկացնում է բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կիսաեզրափակիչում «Ինժեները» 77:58 հաշվով պարտության է մատնել «Արթիկին», իսկ «Յունիոնը» 84:67 հաշվով առավելության է հասել «Գրանդ Սպորտի» նկատմամբ: Ի դեպ, «Յունիոնը» թիմի կազմը ուժեղացնելու համար Մոսկվայից հրավիրել է հայազգի բասկետբոլիստների: Եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր, ԵՊՀ-ի մարզադահլիճում։ Խաղի սկիզբը՝ ժամը 18:30-ին: Հավելենք, որ գավաթի խաղարկությանը մասնակցում են հենց այս չորս թիմերը: sport basketbol 2