Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է շատ ուշադիր լինենք՝ շատ բան չգաղտնիացնենք» (տեսանյութ)

Տնտեսություն
54ddae445bc543c783c3104b83bb121e

Կառավարության 2013թ. ծախսերից ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին մտահոգում էր բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերի գաղտնիությունը, որը բոլորովին վերջերս ԱԺ-ն հաստատեց օրենսդրական փոփոխությամբ. «Դեմ քվեարկեցինք, միեւնույն ժամանակ առաջարկեցինք, որ այդ ծախսերը շարունակեն մնալ թափանցիկ, եւ իրազեկվենք բոլորս»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասում է. «Մենք պետք է գտնենք ճիշտ սահմանագիծը` որ մասն իսկապես վտանգ կարող է ներկայացնել երկրի անվտանգությանը, եւ այդ մասը փակվի: Եւ պետք է շատ ուշադիր լինենք ավելի շատ բան չգաղտնիացնենք»: ԱԺ-ն կշարունակի 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները մայիսի 29-ին` ներկայացնելով ՄԻ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման ուղղությամբ արված ծրագրերը: