Տնտեսագիտականը՝ ասոցիացիայի անդամ
Մայիսի 23-ին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում (РИНХ) տեղի ունեցած հիմնադիր ժողովում ստորագրված պայմանագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ: Պայմանագրի անդամներն են՝ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը (РИНХ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, Տուրարա Ռիսկուլովի անվան Ղազախստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունը, «Կարագանդայի տնտեսագիտական համալսարան» ոչ պետական ուսումնական հաստատությունը, Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանը: Նշված պայմանագրով հիմնադիրները ստեղծում են ոչ առևտրային կազմակերպություն, որի նպատակը բուհերի համատեղ զարգացման ու փոխադարձ աջակցության արդյունավետ կառույցի ձևավորումն է: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին