Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չկան թվեր` չկա տնտեսագիտություն. Վ. Խաչատրյանը՝ նոր ծրագրի մասին

Քաղաքականություն
e4a2c048369967396ce8f3b06e1e4cdb

«Բացի նոր տերմինների եւ արտահայտությունների օգտագործումից, փոփոխություն չկա գործող եւ նախկին կառավարությունների միջեւ,- խոսելով նոր կառավարության ծրագրից՝ ասաց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով,- նույն իշխանությունն է, նույն մոտեցումները»։ Ըստ տնտեսագետի՝ երկու ծրագրերի միջեւ տարբերությունը մեկն է. «Այնտեղ թվերն ավելի շատ են, այստեղ՝ ավելի քիչ։ Հիմնական քաղաքական հարցը չի լուծվում ՝ տնտեսական-սոցիալական-քաղաքական վիճակը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ»։ Ինչո՞ւ թվեր չկան ծրագրում ՝ հարցին Վահագն Խաչատրյանը պատասխանում է. «Այս իշխանության մոտեցումը եղել է պատասխանատվություն չկրելը, կարող են հեռանալ՝ առանց պատասխանատվության ենթարկվելու։ Իշխանությունը չի ցանկանում իր ոճը փոխել, այս ծրագրի մեջ հիմնական խնդիրը դրված չէ, այսինքն՝ գործազրկությո՞ւնն են ուզում նվազեցնել, աղքատությո՞ւնը նվազեցնել»։ Պրն Խաչատրյանը չի ցանկանում գնահատական տալ նոր կառավարության ծրագրին՝ ելնելով ՀԱԿ դիրքորոշումից եւ իր անձնական տեսակետից՝ եթե չկան թվեր, չկա նաեւ տնտեսագիտություն։ «Ինձ ոչինչ չի ասում իրենց խոստացած 5 տոկոս տնտեսական աճը։ 2008 թ. ճգնաժամից հետո այս տարիների ընթացքում ՀՀ ՀՆԱ-ն չի հասել 2008-ի ՀՆԱ-ին, այս ծրագիրը ոչինչ չի տալիս մեզ, քանի դեռ ՀՀ-ում համակարգային փոփոխություններ չեն եղել»։