Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Մովսիսյանը չի ներկայացել Էթիկայի հանձնաժողով. Փաստինֆո

Քաղաքականություն
Movsisyan-Araqel1

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը, չորս լրագրողների՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» դիմումի կապակցությամբ մտադիր էր այսօր լսել պատգամավորի պարզաբանումները: Վերջինս, սակայն, հանձնաժողով չի ներկայացել: Հանձնաժողովն ապրիլի 15-ի նիստում արդեն լսել էր լրագրողների պահանջը և բացատրությունները: Ինչպես դռնփակ նիստից հետո «Փաստինֆո»-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը, դիմումի քննության վերջնաժամկետը հունիսի 2-ն է, ուստի մինչ այդ դիմումի վերաբերյալ կկայացվի որոշում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում