Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվարչապետն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին

Պաշտոնական
aafd8133d12a2e73afac187bb14a9429

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միգրացիայի ոլորտում փոխգործակցության հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրներին: Նշվեց, որ երկուստեք աշխատանքներ են իրականացվում համապատասխան համաձայնագրերի մշակման ուղղությամբ, որոնց ընդունումը կնպաստի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության հետ կապված ընթացակարգերի դյուրացմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կողմերը սեղմ ժամկետներում կմշակեն համաձայնագրերի նախագծերն ու դրանք ներպետական ընթացակարգերով կներկայացնեն վավերացման: Կարեւորվեց նաեւ միգրացիայի ոլորտում տեղեկությունների եւ տվյալների փոխանակման մասին միջկառավարական համաձայնագրի մշակման եւ ընդունման հարցը:   Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին