Open news feed Close news feed
A A
Video Interview

«Արայիկ Հարությունյանն ընտրել է կործանման ճանապարհը»․ Կարեն Վարդանյան (video)

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շուրջ կոնֆլիկտը չի հանգուցալուծվում։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը շարունակում է պնդել, որ պետբյուջեում չկա տող՝ նոր լաբորատորիաների ստեղծման համար։ Ինքը ԿԳՄՍ նախարարությունից դեկտեմբերի 30-ին ստացել է նամակ, որտեղ նշվում է՝ հարցը քննարկվելու է 2021թ-ին։ 2020թ բյուջեով հատկացվող 671 միլիոն դրամը արդեն գործողները պահելու նպատակով է։
Կարեն Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացնում է փաստեր՝ ապացուցելու համար, որ ԿԳՄՍ նախարարը տվյալների չի տիրապետում, երբ փորձում է հերքել իրեն։ Նախարար Արայիկ Հարությունյանի ֆեսսբուքյան գրառմամբ այս կազմակերպությանը համարել է անվստահելի գործընկեր։ Կարեն Վարդանյանն էլ նրան է համարում՝ պնդելով, որ նախարարը ճիշտ չի ասում նաեւ իր թիմակիցներին։
Արայիկ Հարությունյանը չի բացառել, որ լաբորատորիաների ստեղծման համար արդեն համագործակցեն այլ կազմակերպության հետ՝ մրցույթ հայտարարելով։ Կարեն Վարդանյանը նախարարին հարց է տալիս, երբ միանձնյա որոշում էր ընդունում ԵՄ՝ կրթական նպատակով հատկացված 23 մլն դրամաշնորհից 13,5 մլն եվրո հատկացնել «ԹՈՒՄՈ»-ին՝ նոր շենք կառուցելու համար՝ ինչու չէր հիշում իր հիշատակած չափանիշների մասին ։
Նա չի բացառում, որ «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների ստեղծման համար Արայիկ Հարությունյանն ուզում է համագործակցել հենց «ԹՈՒՄՈ»-ի հետ՝ ինչ-որ շահագրգռվածություն ունենալով։ «Արայիկ Հարությունյանն ընտրել է կործանման ճանապարհը»,- ասում է Կարեն Վարդանյանը։ Նա նաեւ անձնական դրդապատճառներ է տեսնում, քանի որ նախորդ տարի իրենց բողոքից հետո ԿԳՄՍՆ-ում զրկվել են պարգեւավճարներից։
Ի դեպ, ԿԳՍՄ նախարությունից հրաժարվեցին Կարեն Վարդանյանի հետ բանավիճել՝ պատճառաբանելով, որ նախարարն արդեն գնահատական տվել է։

Մանրամասները՝ տեսանյութում