Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

Ո՞վ առաջինը կհրաժարվի Արցախից.քննարկում (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է ընդունել՝ ՄԱԿ-ի ամբիոնից չհնչեցնելով «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզը։ Ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր
Ենգիբարյանը։ Ըստ նրա՝ այդ թեզն ավելի շատ ունի միասնականություն քարոզելու բնույթ ։
Ի տարբերություն նրա՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը կցանկանար, որ վարչապետը հստակեցներ.
«Ստեփանակերտի հայտարարությունից հետո միջազգային հանրության մոտ որոշակի չընկալվածություն
կա։ Վերջիվերջո, Արցախն ուզում ենք դառնա բանակցային լրացուցիչ կողմ, թե Արցախը Հայաստան է եւ
վերջ։ Դրա համար ես կցանկանայի, որ վարչապետն իր ելույթում հստակ նշեր,որ բանակցային
գործընթացում որեւէ փոփոխություն չկա, եւ միակ փոփոխությունը, որ մենք ցանկանում ենք՝ այդ Արցախի
ներգրավվածությունն է բանակցություններում»։
Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում այդ թեզը կրկին կհնչեցնի, «որպեսզի
չընկալվածության մթնոլորտը որոշակիորեն ցրի»։
Ըստ Վիկտոր Ենգիբարյանի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ընդունելի լուծումն այն է, որ Հայաստանի,
Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդները բավարարված լինեն։
«Որեւէ կոնֆլիկտի լուծում չի կարող միակողմանի շահավետ լինել»,- ասում է պատգամավորը։
Սուրեն Սարգսյանը չգիտի՝ ինչ լուծում կարող է լինել, որ երեք կողմին էլ բավարարի։
«Եթե ավելի գլոբալ գնահատական տամ. ես խաղաղ լուծման տեսլական չունեմ։ Խաղաղ ճանապարհով
Արցախի խնդիրը կարող է կարգավորվել բացառապես հետեւյալ սխեմայով՝ կամ Հայաստանն է
հրաժարվելու Արցախից, կամ Ադրբեջանից»։
«Այլընտրանք չկա,-ասում է նա՝ բացատրելով,- Ադրբեջանը երբեք չի համաձայնվելու Արցախի որեւէ
կարգավիճակի հետ՝ բացի իր տարածքային ամբողջականության մաս լինելուց։ Հայաստանը երբեք չի
համաձայնվի այլ կարգավիճակի՝ բացի անկախ պետություն,որը հետագայում պետք է միավորվի մայր
Հայաստանին»։
Նա վստահ է՝ ամեն ինչի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել, բացի կարգավիճակից։
Մանրամասները՝ տեսանյութում