Բացել լրահոսը Փակել լրահոսը
437158976_400689112927197_1439730964120003403_n
A A
Պաշտոնական

Սյունիքի մարզում ավտոբուսը գլորվել է ձորը․ նախնական տվյալներով՝ կա երեք զոհ և վեց տուժած

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:
 
Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
 
Ըստ նախնական տվյալների կա երեք զոհ և վեց տուժած:
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: