Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակիցները Չարենցավան քաղաքից շարժվում են դեպի Աբովյան։ Երթը մեկնարկել է մայիսի 5-ին՝ Կիրանցից, վաղը արդեն Երևանում կլինեն։

Մինչև այս պահը երթի մասնակիցները, մասնավորապես առաջնորդները որևէ փակագիծ չեն բացել Երևանում սպասվող միջոցառումների մասին, և թե ինչպես են պատրաստվում են վարչապետին պարտադրել կասեցնել սահմանազատման գործընթացը։ Այսօր ևս այդ մասին մանրամասներ չհաղորդվեց, ինչպես նաև այն հարցի վերաբերյալ, թե արդյոք հնչելու է կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, և այդ դեպքում որ ուժերն են առաջնորդելու շարժումը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր կարճ հարցազրույցի ընթացքում այս հարցերի մասին մանրամասներ գրեթե չհայտնեց։