Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այսօր երթի էր դուրս եկել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 9-ին, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» Զաքյան 10 հասցեում անցկացրեց տոնական միջոցառում։

Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79 ամյակին։

Մեկնարկից առաջ հավաքվածները համտեսեցին զինվորական շիլա՝ դաշտային խոհանոցից։

Միջոցառմանը ներկա էին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործունեություն ծավալած վետերաններ, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի մեջ։

 «Հայրենական մեծ պատերազմը պատերազմ էր նրանց համար, ովքեր հասկանում էին, որ եթե հաղթի ֆաշիզմը, ապա Հայաստանը չի լինի, որովհետև ըստ Հիտլերի ծրագրի՝ Հայաստանի հողը պետք է գնար Գերմանիայի դաշնակից Թուրքիային»,- իր ելույթում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար Երջանիկ Ղազարյանը։

Նրանց ողջ ընթացքում ուղեկցում էր Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի նվագախումբը, կատարում պատերազմի տարիների երգեր։

Միջոցառման ավարտից հետո վետերանները պատրաստվում են լինել հաղթանակի այգում, ծաղիկներ խոնարհել անհայտ զինվորի գերեզմանին։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support