Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Էգոյանը ֆիլմ կցուցադրի ՀՀ-ում կոռուպցիայի մասին (տեսանյութ)

Հասարակություն
corruption

Սույն թվականի մայիսի 31-ին «Հայկական վերածնունդ» շարժման Տորոնտոյի խումբը համաժողով է կազմակերպելու, որտեղ կքննարկվեն Հայաստանում կոռուպցիային վերաբերող խնդիրներ: Տորոնտոյում կայանալիք համաժողովի ժամանակ Ատոմ Էգոյանը կներկայացնի կոռուպցիայի վերաբերյալ իր ֆիլմը: Ֆիլմը, որը վերնագրված է «Լուսավորիչը», ցուցադրվելու է առաջին անգամ, որից հետո Ատոմ Էգոյանը կպատասխանի հրավիրված մասնակիցների հարցերին: Համաժողովի ժամանակ ելույթով հանդես կգան նաև Հայաստանի և սփյուռքի քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվելիք հարցերի շարքում են Հայաստանում կոռուպցիայի ազդեցության, մարդու իրավունքների խախտումների և երկրից արտագաղթի, ինչպես նաև Հայաստանում իրավիճակի բարելավման գործում սփյուռքի մասնակցության վերաբերյալ հարցեր: