Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է եվրոպացիներին

Քաղաքականություն
9ab238cac1b8c7ac00088b41c9b6d768

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Նիկոլա Բրիեկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԺԿ շրջանակներում ՕԵԿ-ի հետ համագործակցության խնդիրները և ՕԵԿ քաղաքական դպրոցի ձևավորման ընթացքում եվրոպական երկրների կուսակցությունների փորձի փոխանակման և ներդրման հարցեր: