Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ նախագահը՝ աշակերտների հետ

Հասարակություն
220514DprocOlympHaghtogh-Info

Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցներին: Նախագահը շնորհավորել է աշակերտներին եւ նրանց ուսուցիչներին, հանրապետության կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուներին` օլիմպիադաներում մրցանակային տեղեր գրավելու եւ Արցախն արժանիորեն ներկայացնելու կապակցությամբ: Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած 27 աշակերտների եւ դրամական պարգեւներ` 1-ին ու 2-րդ կարգի դիպլոմակիր դպրոցականների ուսուցիչներին: Երկրի ղեկավարը կարեւորել է առարկայական օլիմպիադաների անցկացումը` ինչպես գերազանց արդյունքների հասած երեխաների բացահայտման ու խրախուսման, այնպես էլ կրթության մակարդակը բարձրացնելու, դրական միտումները զարգացնելու եւ առկա բացերը շտկելու համար` հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի կրթության ոլորտը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ