Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրենների կողմից գումարներ հավաքելն արգելված է (տեսանյութ)

Հասարակություն
976b5de5286bc2cc0af7dbe31f85f454

Շուրջ 25000 շրջանավարտ այս տարի՝ մայիսի 23-ին, կնշի Վերջին զանգը։ «Ոստիկանությունը դեռ մեկ շաբաթ առաջ հանդիպել է դպրոցների աշակերտների հետ եւ զգուշացրել, որպեսզի Վերջին զանգի օրը լինեն ավելի քան ուշադիր, նաեւ ծնողներին եւ ուսուցիչներին են հորդորել՝ լինել ուշադիր»,– այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։ Վերջին զանգին տոնական միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ մարզերում։ Նարինե Հովհաննիսյանը խորհուրդ տվեց՝ որքան հնարավոր է՝ ճոխություններից զերծ մնան աշակերտներն ու ծնողները, քանի որ ոչ բոլոր շրջանավարտներն ունեն հնարավորություն նման ճոխությունների։ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ավելացրեց նաեւ, որ դպրոցներում արգելված է տնօրենների կողմից գումարներ հավաքելը, իսկ նման դեպքի հանդիպելու դեպքում՝ հորդորեց անհապաղ բողոքել։ Վերջին զանգին հաջորդելու են ավարտական քննությունները, որոնք կսկսվեն հունիսի 2-ից։