Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարս ավտոճանապարհը դեռեւս փակ է

Հասարակություն
road-lars

Մայիսի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են Լարս ավտոճանապարհին: Այն դեռեւս փակ է։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն: Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: