A
A
Ինչն է վարորդներին ստիպում խախտումներ անել
Այսօր, ժամը 17։00-ին, «Ա1+»-ի ուղիղ եթերում դիտեք «Ձեր թեման՝օրենքի սահմաններում» հաղորդաշարը։ Քննարկվող թեման երթեւեկությունն է՝այն կանոնակարգողների մասնակցությամբ. «Ինչն է վարորդներին ստիպում այդքան խախտումներ անել»։ Հաղորդման հյուրերն են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, «Երեւաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը եւ «168 ժամ» թերթի տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը։ Դարձեք մեր հաղորդումների մասնակիցը՝ ուղարկելով Ձեր հարցերը [email protected] էլհասցեով` զանգահարելով «Ա1+»-ի խմբագրություն՝ 585427 հեռախոսահամարով։ Հետեւեք մեր հաղորդաշարին եւ եղեք իրազեկված՝օրենքը չխախտելու եւ Ձեր իրավունքը պաշտպանելու համար։