Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասուլիս են տալիս Վարդան Պետրոսյանի փաստաբանները.Ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
hh

«Ոչ թե մեղադրյալը պետք է ապացուցի իր անմեղությունը, այլ մեղադրող կողմը պետք է ապացուցի նրա մեղավորությունը, ես վշտացած եմ այն ամենով ինչ տեղի է ունենում դատարանում»,- կարծում է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Մարի Լոռ Դոզեն։ Այս պահին «Մեդիա կենտրոնում» ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանների մամուլի ասուլիսը: Վարդան Պետրոսյանը մեղադրյալի աթոռին հայտնվել է ավտովթարից հետո, որի հետեւանքով զոհվել էր երկու հոգի։ Ինչպես նշեց մյուս փաստաբանը՝ Նիկոլ Բաղդասարյանը վթարի վայրում՝ թույլատրելի արագությունը եղել է 90 կմ/ժ, քանի որ դա բնակավայրից դուրս հատված է: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։ Ըստ նրա՝ իրենք ցանկանում ենք օբյեկտիվ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել Վարդանի Պետրոսյանի խմածության ստուգման ժամանակ, քանի որ եղել են անճշտություններ։ Մանրամասները՝ քիչ անց։