A
A
Վարդան Պետրոսյանի գործով՝ երկու ժամ խորհրդակցականում. aravot.am
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու ժամ մնաց խորհրդակցական սենյակում դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով նրա պաշտպան Մարի Դոզեի միջնորդության հետ կապված որոշում ընդունելու համար: Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որով մերժեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու, նրան ազատ արձակելու մասին միջնորդությունը: Տուժող կողմի ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը հրապարակման պահին ներկա չէին, դիմում էին ներկայացրել եւ խնդրել էին հարգելի համարել իրենց բացակայությունը մեկ այլ գործով մասնակցելու համար: Ավելին՝ այստեղ