Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը շարունակում են պայքարը

Սպորտ
sport-chess-amerika

ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը շարունակում է պայքարը այդ երկրի չեմպիոնի կոչման համար: Սենտ Լուիսում կայացած այդ երկրի շախմատի տղամարդկանց առաջնությունում մեր հայրենակիցը, ինչպես նաեւ Ալեքսանդր Լենդերմանը եւ Գաթա Կամսկին, վաստակել են 7-ական միավոր եւ բաժանել 1-3-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին պարզելու համար այժմ լրացուցիչ մրցաշար պետք է անցկացվի սույն եռյակի մասնակցությամբ: Կանանց մրցաշարում հանդես եկող Տաթեւ Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ Իրինա Կրաշի ու Աննա Զատոնսկիխի հետ նույնպես բաժանել է 1-3-րդ տեղերը: Այժմ մեր հայրենակիցը լրացուցիչ մրցաշարում կձգտի առաջին անգամ նվաճել ԱՄՆ-ի չեմպիոնի կոչումը: