Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարիթաղցիներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը (տեսանյութ)

Հասարակություն
Sari-tax

Սարի թաղի բնակիչներն ամեն օր աշխատանքի, դպրոց կամ տուն հասնելու համար փորձությունների միջով են անցնում՝ ընդհուպ վտանգում իրենց կյանքը։ Մովսես Խորենացի փողոցում հետիոտնի համար գծանշան է նախատեսված, սակայն հետքն անգամ չի երեւում։ Վերջին անգամ բնակիչները գծանշանը տեսել են մեկ տարի առաջ։ «Անձրեւին, ցեխին եկան գծեցին, հետո մաքրվեց գնաց»,-ասաց Սարի թաղի բնակիչ Հենրիկ Բարսեղյանը։ «Սպասում են` մի վտանգավոր բան լինի, նոր ներկեն»,-բորբոքված նշեց մեկ այլ բնակիչ Հենրիկ Համբարձումյանը։ Վերջինս արդեն մեկ տարի է` դիմում է բոլոր հնարավոր մարմիններին ՝ գծանշանները վերականգնելու համար, սակայն ապարդյուն. «Մեկը մեկի վրա է գցում»։ Վարորդները նույնպես դժգոհ են։ Ճանապարհի այդ հատվածում ոչ միայն գծանշաններ չկան, այլեւ չի երեւում նաեւ հետիոտնի ճանապարհի մասին հուշող նշանը։ Այն հայտնվել է ծառերի հետեւում։ Ի դեպ, գծանշաններով զբաղվում է ոստիկանությունը, որտեղից մեզ հայտնեցին, որ Խորենացի փողոցի այդ հատվածում իսկապես գծանշան նախատեսված է եւ առաջիկայում այն կթարմացնեն։ Sari tax1