Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրաշեն տան պատը փլուզվել է մահճակալի վրա. բնակիչը մահացել է

Հասարակություն
6826b8ad7e1d305bb515504ef87a8e1e

Մայիսի 20-ին, ժամը 09.57-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 1-ին փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի պատը. հավանական է, որ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ կրաշեն տան (6x10) ննջասենյակի արտաքին երկշերտ պատի ներսի հատվածը (մոտ 16 քմ) փլուզվել է մահճակալի վրա: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1930 թ. ծնված Ս. Յ.-ի դին: ԱԻՆ