Կարգավորման բացակայությունը զգալի է նախ բնակչության համար. Azatutyun.am
Եվրոպական միությունը լիովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ի հայտարարությանը : Այդ մասին ասված է Եվրամիության հայտարարությունում, որը հրապարակվել է անցած շաբաթավերջին Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում: «Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը: Վերջնական կարգավորման բացակայությունը խորապես զգալի է նախևառաջ բնակչության համար», - շեշտում է Եվրամիությունը: Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջում, խորը մտահոգություն է արտահայտված շփման գծում զինված միջադեպերի վերաբերյալ հաղորդումներով և զոհերի մեծ թվի պահպանմամբ: Եվրամիությունը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ անում կողմերին խուսափել լարվածությունը մեծացնող բոլոր գործողություններից: «Այդ նպատակով կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց կնքած հրադադարը, վերջ տալ շփման գծի հակառակ կողմը ներխուժումներին և զսպվածություն պահպանել ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ տեղում», - ասված է փաստաթղթում: Ավելին՝ այստեղ