Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը դեռ չի կողմնորոշվել (տեսանյութ)

Քաղաքականություն
Mher-shahgeldyan

ՕԵԿ-ը առաջիկայում հանդես կգա տասը օրենսդրական նախագծով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը. «Դրանցից մեկը շրջանառության հարկի մասին նախագիծն է, որով առաջարկում ենք 3.5 տոկոսը իջեցնել 1 տոկոսի: Ունենք նաեւ վարչական իրավախախտումների մասին նախագիծ, օրենքներ կան նաեւ բազմազավակ եւ նորաստեղծ ընտանիքների վերաբերյալ»: Ըստ Շահգելդյանի` ՕԵԿ-ն ինչպես միշտ զբաղված է մարդու պաշտպանությամբ: Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հարցը եւս ՕԵԿ-ի ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է քառյակի հետ համագործակցելուն եւ քառյակի մեջ ընդգրկվելուն` պարոն Շահգելդյանը նշեց, որ քառյակի մեջ ընդգրկվելու խնդիրներ չկան. «Քառյակն ուղղակի խորհրդարանական ուժերի քննարկումների ֆորմատ է: Քառյակը կազմակերություն չէ, որի մեջ ընդգրկվես կամ չընդգրկվես: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ»: ՕԵԿ փոխնախագահն անդրադարձավ նաեւ կառավարության նոր ծրագրին դեմ կամ կողմ քվեարկելուն եւ նշեց, որ իրենք դա դեռ չեն քննարկել: