Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. Փլվածք Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Հասարակություն
1977e359d0ee71d01c87e5490abf16c5

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք: Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ կլինի ևս մի քանի օր: Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհից: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն