Տոնուսի բնակարանատերերին արտոնյալ պայմաններ են առաջարկվել
«Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչներին «Արցախ» բանկը արտոնյալ պայմաններ է տրվել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց բնակարանաատերերից Հայկ Մարջանյանը, այսօր հանդիպման ընթացքում «Արցախ» բանկի սեփականատերերը խոստացել են անտոկոս վարկ տրամադրել, որպեսզի նրան կարողանան լրացուցիչ 70 ԱՄՆ դոլար մուծեն բանկին՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար։ Հիշեցնենք, որ բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավթաշեն համայնքում բնակարաններ ստանան։ Գումարները մուծել են Արցախբանկում, իսկ ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ հիմա բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։Այժմ շենքում մնում է միայն ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել։ «Մեզ ասացին, որ կարող ենք տան սեփականաշնորհման փաստաթղթերը ստանալ, հետո նոր միայն մուծենք այդ գումարը։ Այսպիսի որոշման չէինք սպասում։ Շատ գոհ ենք»,- եզրափակեց նա։