Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստ. Դեմիրճյանը վերընտրվեց. ՀԺԿ ակտիվիստները «Դեմ եմ»-ի հետ են

Քաղաքականություն
9bba954731afab96fe48ddccb931caaf

Ստեփան Դեմիրճյանը վերընտրվել է ՀԺԿ նախագահ։ Այսօր տեղի է ունեցել կուսակցության 8-րդ համագումարը։ Ստեփան Դեմիրճյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընտրվել է միաձայն։ «Համագումարն ընտրեց 80 հոգուց կազմված վարչություն։ Վարչության ընդլայնված նիստում էլ ընտրվեց 12 հոգուց բաղկացած քաղաքական խորհուրդ, իսկ վարչության քարտուղարներ ընտրվեցին Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Մինասյանը, Ֆելիքս Խաչատրյանը»,-ասաց պարոն Դեմիրճյանը։ Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ իր կուսակցությունը շարունակելու է պայքարել երկրում օրինականության եւ ժողովրդավարության հաստատման համար. «Մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ժողովրդական ընտրությունների միջոցով երկրում օրինական իշխանությունների հաստատումը։ Կուսակցությունը համարում է, որ երկրում առկա այսօրվա ճգնաժամը պայմանավորված է ոչ թե սահմանադրական անկատարությամբ, այլ ոտնահարմամբ։ Սահմանադրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն օրինական իշխանությունների հաստատումից հետո»։ Իսկ հնարավո՞ր է, որ ՀԺԿ միանա քաղաքացիական այս կամ այն նախաձեռնությանը, մասնավորապես՝ «Դեմ եմ» -ին. հարցին Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց, որ կուսակցության ակտիվիստները մասնակցում են «Դեմ եմ»-ի բոլոր հանրահավաքներին։