Վկայություն կտա Վարդան Պետրոսյանի սթափությունը ստուգած բժիշկը. Փաստինֆո
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի դատավարությունը: Դատական նիստին այսօր ներկա է նաև գործում ներգրավված Ֆրանսիացի պաշտպան Մարի Լոզեն: ֆրանսիացի մյուս պաշտպան Ժիրայր Չոլակյանը նիստին չի ներկայացել: Այօր դատական նիստին, ի տարբերություն նախորդ օրերի, ներկայացել են նաև տուժողի իրավահաջորդները՝ վթարի հետևանքով մահացած Հայկ և Էդգար Հակոբյանների ծնողները, ընտանիքի անդամները: Դատավարության սկզբում դատավորը ներկայացրեց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի գրությունը, որով տեղեկացվել է, որ Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Դատարանում ներկայացվեց նաև մինչ այդ տուժող կողմի նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին, որում վերջիններն իրենց դժգոհությունն էին հայտնում այն փաստի վերաբերյալ, թե ինչու է առողջ մարդը շարունակում մնալ դատապարտյալների հիվանդանոցում՝ «արտոնյալ» կարգավիճակում: Ապա տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց նոր վկա ներգրավել գործում՝ «Նաիրի» ԲԿ բժիշկ Համազասպ Գևորգյանին: Ավելին՝ այստեղ