Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

300 հաշմանդամություն ունեցող անձ աշխատանք ունի (տեսանյութ)

Հասարակություն
hasmandam-2

Ասեղնագործություն, համակարգչային գիտելիքներ, կազմարարական աշխատանքներ, փորագրություն, դիզայն. այս բոլոր մասնագիտություններին արդեն տիրապետում են հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր իրենց աշխատանքները ներկայացրին այսօրվա ցուցահանդեսում։ Ցուցահանդեսի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների ցուցահանդեսին՝ մասնավորապես նրանց աշխատանքներին և կարողություններին։ Ցուցահանդեսի մասնակիցները մասնագիտություններին սկսել են տիրապետել «Փյունիկ» միության «Հաշմանդամություն ունեցող անձանց ոչ ֆորմալ մասնագիտական կրթության խթանում՝ նրանց ինքնահաստատման և անկախության ձեռքբերման նպատակով» ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը տրվել է 2012 թվականին։ «Save the Children» (LIFE) ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան ընդգծեց. «Մոտ 300 երիտասարդ արդեն աշխատանքի է տեղավորվել, և մենք ակնկալում ենք ևս 100 –ի տեղավորումը մեր սոցիալական ձեռնարկությունների շրջանում»։ Ցուցահանդեսի մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ։